Մանկական հիվանդություններ
Սրտի բնածին արատներ. միջփորոքային խտրոցի արատ
Միջփորոքային խտրոցի արատը տարածված բնածին արատներից է։ Հեմոդինամիկայի խանգարումները կախված են արատի չափից։ Միջփորոքային միջնապատի աննշան արատները արյան շրջանառության վրա նկատելիորեն չեն ազդում։ Մեծ արատների դեպքում (որոնք հիմնականում լինում են խտրոցի թաղանթային մասում) զարկերակային արյունը մեծ քանակով անցնում է աջ փորոք։ Դա բարձրացնում է ճնշումն արյան փոքր շրջանառության մեջ, ինչպես նաև՝ սրտի աջ կեսում, որի հետևանքով աջ փորոքը ենթարկվում է հիպերտրոֆիայի, իսկ թոքային զարկերակը լայնանում է։
Միջփորոքային խտրոցի փոքր արատի միակ նշանը կոպիտ քերծող բնույթի սիստոլային աղմուկն է, որը լսվում է կրծոսկրի ձախ եզրին մոտ, III-IV միջկողային տարածության մեջ։
Մեծ արատների դեպքում, արյան փոքր շրջանառության ծանրաբեռնվածության պատճառով, հաճախ դիտվում է թոքաբորբի հակում, հևոց, երբեմն՝ ֆիզիկական թերզարգացում։
Զննելիս հնարավոր է հայտնաբերել սրտային կուզ, որն առաջանում է աջ փորոքի չափերի զգալի մեծացման դեպքում։ Հաճախ այդպիսի հիվանդների մոտ հայտնաբերվում է նաև սիստոլային դողոց։
Մրջփորոքային խտրոցի արատին բնորոշ է սիստոլային աղմուկը, որը լսվում է՝ I տոնի հետ միասին և վերջանում է II տոնով։ Աղմուկը լինում է կոպիտ արտահայտված, ամենից լավ լսվում է կրծոսկրի վրա կամ նրանից ձախ՝ III -- IV միջկողային տարածության մեջ, տարածվում է դեպի աջ ու ձախ, բայց ոչ խոշոր անոթների ուղղությամբ։ Երեխաների մի մասի մոտ, թոքային զարկերակի, փականների ֆունկցիոնալ անբավարարության հետևանքով, լսվում է կարճ դիաստոլային աղմուկ: II տոնը թոքային զարկերակի վրա հաճախ լինում է ուժեղացած։ Զարկերակային արյան ճնշումն ընկնում է։
Էլեկտրասրտագրական փոփոխությունները կախված են զարկերակ-երակային արյան հոսքի չափից և թոքային ճնշման բարձրության աստիճանից։
Ռենտգենյան հետազոտության ժամանակ, եթե արատը փոքր է, սրտի ձևը և չափերը կարող են լինել նորմալ։ Մեծ անցքի դեպքում նկատվում է սրտի աջ ու ձախ մասերի մեծացում, թոքային զարկերակի ճյուղերի լայնացում և արտահայտված անոթազարկ։
Աջ փորոքի զոնդավորումը հայտնաբերում է ճնշման բարձրացում և թթվածնի պարունակության ավելացում։
Փոքր անցքի դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։ Հիվանդը կարոդ է նույնիսկ չիմանալ իր հիվանդության մասին, սովորել, ապրել նորմալ կյանքով։ Մեծ արատների դեպքում երեխաները մանկական տարիքում կարող են մահանալ թոքաբորբերից, իսկ ավելի ուշ՝ սրտային անբավարարությունից։
Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Termine, բարև Ձեզ: Միջփորոքային միջնապատի դեֆեկտը ներարգանդային զարգացման արատ է: Այդ երեխաների մոտ հիմնականում իմունիտետը ցածր է, հարկավոր է անընդհատ իմունիտետը բարձրացնող միջոցներ տալ: Ցանկալի է դիմել տեղամասային մանկաբույժին:
Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Luiza, միջփորոքային միջնապատի դեֆեկտը ներարգանդային զարգացման արատ է և կախված, թե դեֆեկտը միջնապատի որ հատվածում է, այն կարող է ինքնուրույն փակվել կամ լինել վիրահատության կարիք:,Եթե դեֆեկտը միջնապատի մկանային հատվածում է,,ապա այն ժամանակի ընթացում փակվում է և խնդիրներ չի առաջացնում:,Եթե դեֆեկտը շարակցահյուսվածքային հատվածում է,,ապա կարող է առաջանալ վիրահատության կարիք,կապված դեֆեկտի չափերից: Ամեն դեպքում անհրաժեշտ է անընդհատ հսկողություն:
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Դա կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից, սրտի ֆունկցիոնալ վիճակից: Հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ: Բազմաթիվ կանայք հղիանում և ծննդաբերում են սրտային խնդրիներով: Հուսահատվել պետք չէ:
Ալբինա
01.02.2016
Ani
31.01.2016
Karine
26.01.2016
Termine
23.01.2016
Luiza
23.01.2016
Mariam
20.01.2016
Veronika
28.12.2015
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Veronika, բարև Ձեզ: Բաց զարկերակային ծորանի կամ այլ կերպ ասած բաց Բոտալյան ծորանի դեպքում կլինիկական ախտանիշներ դիտվում են 9մմ և ավելի տրամագծի դեպքում: 2-2.5մմ բավականին փոքր է, հնարավոր է, որոշ ժամանակ անց ինքնուրույն փակվի, նույնիսկ չփակվելու դեպքում, դեղորայքային բուժումը բավական կլինի: Հարկավոր է ուղղակի պարբերաբար հետազոտել և գտնվել բժշկի հսկողության տակ:
Veronika
20.12.2015
Մեդ-Պրակտիկ
18.12.2015
Հարգելի Veronika,օվալաձև անցքը գտնվում է միջնախասրտային միջնապատի վրա,այն ներարգանդային կյանքի ընթացքում ապահովում է կապը արյան մեծ և փոքր շրջանառությունների միջև,քանի որ դեռ թոքերը չեն մասնակցում շնչառությանը:Երեխայի ծնվելուց հետո այն փակվում է երեխայի կյանքի առաջին 1-1.5 տարիների ընթացքում:Անհանգստանալու կարիք այժմ չկա:Խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն:Եթե մինչև նշված ժամկետները այն ինքնուրույն չի փակվում,ապա կախված դրա չափերից և առկա կլինիկական դրսևորումներից որոշվում է հետագա բուժման պլանը:Մեծ չափի օվալ անցքի դեպքում,որը ունի կլինկիկական դրսևորումներ,հնարավոր է լինի վիրահատության կարիք:Մեծ մասամբ անցքը ինքնուրույն փակվում է և վիրահատության կարիք չի լինում, բաց օվալ անցքը չի խանգարում երեխայի նորմալ աճին և զարգացմանը:
Veronika
15.12.2015
Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:
Մեդ-Պրակտիկ
25.08.2015
Հարգելի Hripsime, շնորհակալություն գնահատանքի և բարի խոսքերի համար: Մենք ընդամենը կատարում ենք մեր մասնագիտական պարտքը: Բարին ընդ Ձեզ:
Hripsime
15.07.2015
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Hripsime, բարև Ձեզ: Մենք անկեղծորեն կիսում ենք Ձեր ուրախությունը և ցանկանում Ձեր բալիկին ամուր առողջություն:
Hripsime
17.06.2015
Մեդ-Պրակտիկ
22.05.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Սրտի արատների դեպքում կանխատեսումը կախված է արատի տեղակայումից, դրա չափերից: Խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ սրտի որ արատի մասին է խոսքը, կփորձենք օգնել Ձեզ:
Ani
18.05.2015
Hripsime
20.04.2015
Մեդ-Պրակտիկ
19.04.2015
Հարգելի Hripsime, անհաս կոչվում են այն նորածինները, որոնք ծնվում են հղիության 37 շաբաթից շուտ ժամկետներում: Ձեր բալիկը ծնվել է 37 շաբաթից հետո, բացի դրանից նրա քաշը և հասակը նորմայի սահմաններում են, և անհասության մասին խոսք լինել չի կարող: Պատճառն այլ է:
LIANNA
16.04.2015
Hripsime
16.04.2015
Hripsime
16.04.2015
Մեդ-Պրակտիկ
15.04.2015
Հարգելի LIANNA, Ձեր բալիկի մոտ դեֆեկտը գտնվում է ոչ թե միջնախասրտային միջնապատի, այլ միջփորոքայինի, որն ունի մկանային կառուցվածք: Իսկ օվալ անցքը գտնվում է միջնախասրտային միջնապատի վրա: Դեֆեկտի չափը կարելի է որոշել միայն էխոկարդիոգրաֆիայով: Եթե բժիշկը նշել է, որ դեֆեկտի չափերը փոքր են, ապա շատ մեծ հավանականություն կա, որ այն ինքնուրույն կփակվի, քանի որ երեխայի տարիքի հետ տեղի է ունենում նաև սրտի չափերի մեծացում և սրտի մկանային զանգվածի ավելացում, և քանի որ դեֆեկտի չափերը փոքր են միջնապատի մկանները ժամանակի ընթացքում ինքնուրույն կփակեն դեֆեկտը: Անհրաժեշտ է ուղղակի դինամիկ հսկողություն: Մեծ դեֆեկտների դեպքում բուժման միակ տարբերակը վիրահատականն է: Փոքր չափի դեֆեկտները, եթե նույնիսկ դրանք չփակվեն էլ, չեն խանգարում երեխայի հետագա նորմալ աճին և զարգացմանը: Հաճախ նման հիվանները նույնիսկ չեն իմանում իրենց հիվանդության մասին: Այո հնարավոր է, որ հղիության ընթացքում տարած սուր շնչառական վարակը նման խնդիր առաջացներ, նման խնդիր կարող է հանդիպել նաև ժամկետից շուտ ծնված, այսինքն անհաս նորածինների մոտ:
LIANNA
15.04.2015
Hripsime
15.04.2015
LIANNA
15.04.2015
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն